fbpx
Հասարակություն

Վթարի հետևանքով ռեանիմոբիլը կողաշրջվել է. կան տուժածներ

Հունվարի 30-ին` ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են BMW 320 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Մ., ծնված 1995 թ.) և «Ginbey» մակնիշի թիվ 13 ռեանիմոբիլը (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1977 թ.): Վերջինս կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շտապօգնության բուժքույրը (Ս. Պ., ծնված 1966 թ.), ուղևորը (Գ. Խ., ծնված 1959 թ.) և տեղափոխվող հիվանդը (Գ. Խ., ծնված 1959 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները շտապօգնության բժշկին (Հ. Ա., ծնված 1967 թ.) և վարորդին (Ն. Մ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները Գ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Հ. Ա.-ինը՝ ծանր, Ս. Պ.-ինը և Գ. Խ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ն. Մ.-ինը՝ բավարար:

Շտապօգնության աշխատակիցները «BMW 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Մ.-ին, տեղում ցուցաբերել են բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են շտապօգնության ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ