«Յուվենտուսը» տեղեկացնում է, որ ակումբի և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի մոտ աջ ազդրի վնասվածք է ախտորոշվել։
Վալիացին վնասվածքը ստացել էր Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (2-2): Հաղորդվում է, որ 10 օրից Ռեմսին կրկնակի բուժզննում կանցնի, ինչի արդյունքում կհստակեցվեն խաղացողի վերականգնման ժամկետները։