fbpx
Առողջապահություն

Ռենտգենոլոգը մոռացել է հիվանդին տոմոգրաֆում. Nova

Բուլղարիայի հիվանդանոցներից մեկում հետազոտության ժամանակ բժիշկները կորցրել են 70-ամյա հիվանդին Ասենկա Խրիստովային եւ 6 ժամ փնտրել նրան։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն ՝ հղում անելով Nova-ին:

Տուժածի դուստրը լրագրողներին հայտնել է, որ իր մայրը հիվանդանոց է գնացել եւ անհետացել: Նա դիմել է ոստիկանություն:

Հիվանդին փնտրել են 6 ժամ, արդյունքում նրան գտել են արգելված սենյակում, որտեղ տոմոգրաֆ կա: Խրիստովայի խոսքով՝ ինքը դռան հետեւում ձայներ է լսել եւ սկսել է բղավել:

Պարզվել է, որ ռենտգենոլոգի օգնականը կնոջը պառկեցրել է տոմոգրաֆի մեջ, ապա փակել սենյակի դուռն ու հեռացել: Օգնականին տուգանք եւ դատավճիռ է սպառնում: Հիվանդանոցի ղեկավարությունը պնդել է, որ տոմոգրաֆում երկար ժամանակ մնալը չի ազդել Խրիստովայի առողջության վրա, քանի որ ապարատն այդպես էլ չեն միացրել: Սակայն կնոջ հարազատները մտադիր են դատի տալ հիվանդանոցին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ