«NVIDIA»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը միացել է ՀԱՀԿ խորհրդին

Հրապարակող՝

«NVIDIA»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը միացել է ՀԱՀԿ խորհրդին

Ամենադիտվածներ

Հայաստանի ամերիկյան համալսարան կորպորացիայի (ՀԱՀԿ) խորհրդին է միացել «NVIDIA»-ում «Omniverse»-ի և «Simulation Technology»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը։ Համալսարանից հայտնում են, որ Լեբարեդեանը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև այն հարցին, թե ինչ տեսլական ունի համալսարանի ապագայի վերաբերյալ։

Լեբարեդեանը նշել է, որ կրթված հասարակությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության գոյատևման և բարգավաճման համար։ Նա ընդգծել է, որ բարձրագույն կրթությունն այն ուղին է, որի միջոցով հնարավոր է բացահայտել Հայաստանի ներուժը։ Լեբարեդեանը նաև նշել է, որ ՀԱՀ-ը պետք է կենտրոնանա մեկ գիտակարգային ուղղության վրա և այդ ոլորտում դառնա առաջատար ամբողջ աշխարհում։

Լեբարեդեանը ունի համակարգչային գրաֆիկայի ոլորտում ավելի քան երեք տասնամյակի փորձ։ NVIDIA-ում իր գործունեության ընթացքում նա ղեկավարել է թիմեր, որոնք լուծել են տեխնոլոգիական բարդ խնդիրներ։ Վերջին տարիներին նա աշխատել է «NVIDIA Omniverse»-ի վրա՝ ձևավորելով ֆիզիկապես ճշգրիտ վիրտուալ աշխարհների ստեղծման և սիմուլյացիայի համար նախատեսված հարթակ։

Ամենաթարմ