fbpx
Աշխարհ

Ռիգայում չեղարկել են Սուրբ Մկրտության լողը

Տիրոջ մկրտության տոնի լողը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում չեղարկվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայույունից հայտնել են, որ ավանդական լողը չեղարկվել է եղանակային պայմանների պատճառով, մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

Դաուգավա գետի վրա սկսվել է սառույցի մասնակի շարժը, որի հետևանքով վնասվել են սուզվելու համար նախատեսված կառուցվածքները: Այդուհանդերձ Դաուգավայի ջուրը կօրհնվի:

Հունվարի 19-ին ուղղափառ քրիստոնյաները նշում են Քրիստոսի Մկրտությունը Հորդանան գետում: Ավանդույթի համաձայն, այդ օրն ընդունված է օրհնել ջուրը եկեղեցիներում, գետերում և ջրամբարներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ