Հարավային Աֆրիկայում միջադեպ է գրանցվել՝ զբոսաշրջիկների ու «զայրացած» ռնգեղջյուրի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Korrespondent.net-ը, ռնգեղջյուրը հարձակվել է զբոսաշրջիկների տեղափոխող մեքենայի վրա:
Ականատեսները միջադեպը տեսանկարահանել են: Կադրերում երևում է՝ ինչպես է կատաղած ռնգեղջյուրը հանկարծակի հարձակվում զբոսաշրջիկների մեքենայի վրա: Վարորդը բավական մեծ արագությամբ փորձում է հեռանալ՝ փախչելով կատաղած կենդանուց:
Զբոսաշրջիկները խուճապի են մատնվում, երբ ռնգեղջյուրը սկսում է մռնչալ, և երբ կտրուկ կրճատվում է մեքենայի ու կենդանու միջև առկա տարածությունը:
Նշվում է, որ ռնգեղջյուրը, նախքան զբոսաշրջիկներին հանգիստ թողնելը, մեքենայի հետևից վազում է շուրջ 450 մետր:
