fbpx
Սպորտ

Ռոնալդուին հանձնել են GOAT և 900 գրությամբ մարզաշապիկ

«Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Ահլիի» հետ տնային հանդիպման մեկնարկից առաջ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նվիրել է մարզաշապիկ՝ ի պատիվ ֆուտոբոլիստի՝ կարիերայում խփած 900 գոլի։

39-ամյա Ռոնալդուն ստացել է 900 համարով մարզաշապիկ, որի հետևի մասում գրված է GOAT (բոլոր ժամանակների մեծագույնը):

Ազգերի լիգայի՝ Խորվաթիայի դեմ խաղում պորտուգալացին խփել է կարիերայի 900-րդ գոլը: Նա դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հասել է այս ցուցանիշին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ