Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Արյեն Ռոբենը, ով 2019 թվականի ամռանը ավարտել էր կարիերան, որոշում է կայացրել վերսկսել այն և 1 տարվա պայմանագիր է կնքել «Գրոնինգենի» հետ:
«Ես վերադառնում եմ «Գրոնինգեն» ֆուտբոլիստի կարգավիճակում։ Ես աշխատում եմ ֆուտբոլ վերադառնալու ուղղությամբ։ Առայժմ չգիտեմ, թե ինչ կստացվի, բայց երազում եմ խաղալ «Գրոնինգենում»»,- Ռոբենի խոսքը մեջբերում է «Գրոնինգենի» կայքը։