fbpx
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդություն կներկայացնի վերաքննիչ դատարան

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացնում է իր միջնորդությունները։

Նիստի մեկնարկից առաջ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300-րդ և 300.1-րդ հոդվածների՝ սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։

«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը, և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի», – ասաց Օրբելյանը։

Վերաքննիչ դատարանն արդեն 5-րդ օրն է շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Ռ. Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ