Սերխի Ռոբերտոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն.
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կիսապաշտպանն ընդունել է պայմանագիրը մինչև 2024 թվականի ամառ երկարաձգելու առաջարկը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հաղորդվում է, որ խաղացողը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը: Պաշտոնապես պայմանագրի երկարաձգման մասին նախատեսվում է հայտարարել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Սերխի Ռոբերտոյի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի վերջին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը Լա լիգայի 12 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
