Reuters-ի հաղորդմամբ՝ թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, կանցկացվի սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը։
Կազմակերպիչները որոշել են, որ Ռոլան Գարոսը կանցկացվի հանդիսականների ներկայությամբ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:
Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը: