Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել «Միլանին»։
Հռոմեական ակումբին հաջողվեց առանց Հենրիխ Մխիթարյանի հասնել հաղթանակի։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն առաջին կեսի վերջնամասում․ 38-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Էդին Ջեկոն։ Մինչև կեսի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին։
2-րդ կեսում «Միլանին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Տեո Էրնանդեսը։ Բայց ոչ-ոքի հաշիվը երկար չպահպանվեց ու Նիկոլո Ձանյոլոն 58-րդ րոպեին կրկին կարողացավ հաշվի մեջ առաջ մղել «Ռոմային»։ Հանդիպումն էլ այսպես էլ ավարտվեց։
Արդյունքում՝ «Ռոման» վաստակել է 16 միավոր ու այս պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ Աղյուսակը գլխավորում է «Յուվենտուսը»՝ 23 միավորով։
https://www.youtube.com/watch?v=avVsS7KK090