«Ռոման» «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալած պաշտպան Քրիս Սմոլինգին ձեռք բերելու առաջարկը ավելացրել է մինչև 12 միլիոն եվրո + 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ի էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմում կայացել է ակումբների ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը և «Ռոմայի» ղեկավարությունը առաջարկ է արել 29-ամյա պաշտպանի համար 10 մլն եվրոյի չափով:
Իտալական ակումբը հույս ունի Սմոլինգի հետ պայմանագիր կնքել մշտական հիմունքներով։ Ակումբը Սմոլինգի համար պատրաստում է պայմանագիր մինչև 2024 թվականը՝ տարեկան 3,2 միլիոն եվրո աշխատավարձով։