Երեկ գիշերը կայացավ Ա Սերիայի 12-րդ տուրին «Ռոմա» – «Տորինո» հանդիպումը, որին մասնակցում էր նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։
Հռոմեական ակումբին հաջողվեց 3-1 հաշվով հաղթանակ տոնել։ Հայ կիսապաշտպանը նպաստեց «Ռոմայի» հաղթանակին՝ իր գեղեցիկ գոլով բացելով հաշիվը։ Հետագայում արդեն «Ռոման» ևս 2 գոլի հեղինակ դարձավ, իսկ «Տորինոյին» հաջողվեց միայն թրջել հաշիվը։
Հատկանշական է, որ Մխիթարյանը շարունակում է մնալ իր ակումբի լավագույն ռմբարկուն ու Ա Սերիայի լավագույն ռմբարկուներից մեկը։
Այսպիսով՝ հաղթանակից հետո «Ռոման» ունի վաստակած 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Հռոմեական ակումբը առաջատար «Միլանին» ընդամենը 4 միավորով է զիջում։