Իտալական «Ինտերը» և «Ռոման» շարունակում են բանակցել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ակումբները, սակայն դեռ չեն կարողանում պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ: «Ինտերը» հարձակվողի համար 12 միլիոն եվրո է առաջարկում, սակայն «Ռոման» 20 միլիոն եվրո է պահանջում ֆուտբոլիստի համար:
Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ հռոմեացիները առայժմ ոչ մեկին ձեռք չեն բերել Ջեկոյին փոխարինելու համար: