Սպորտ

Եվրոպա Լիգա․ Ռոման կիսաեզրափակիչում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ Եվրոպա Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ երկխաղանոց դիմակայությունն ավարտեցին «Ռոման» ու «Այաքսը»։

Առաջին խաղից հետո իտալական ակումբը նպաստավոր վիճակում էր, քանի որ առաջին խաղում մրցակցի դաշտում հաղթել էր 2-1 հաշվով։

Հանդիպման առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Երկրորդ կեսի սկզբում խաղը սրվեց, երբ 49-րդ րոպեին «Այաքսի» կազմում գոլի հեղինակ դարձավ Բրայան Ռոբին։ Ու չնայած նրան, որ 72-րդ րոպեին Էդին Ջեկոն կարողացավ հավասարեցնել հաշիվը, սուր պայքարը շարունակեց մինչև վերջին րոպեն։ Պետք է նշել նաև, որ «Ռոման» խաղի վերջանամասում լավ պաշտպանվեց ու թույլ չտվեց մրցակցին վտանգավոր պահեր ստեղծել։ Այսպիսով՝ հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով, իսկ ընդհանուր դիմակայությունը՝ 3-2 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»։

Նշենք, որ երեկվա հանդիպմանը խաղի մեկնարկից մասնակցում էր նաև հայասզգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մի քանի շաբաթ բաց թողեց վնասվածքի պատճառով։ Երկրորդ կեսում Մխիթարյանին փոխարինեց Պեդրոն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ