Ռոման փայլուն հաղթանակ տարավ, Յուվենտուսը ամրապնդեց իր դիրքերը. Իտալիայի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Ռոման փայլուն հաղթանակ տարավ, Յուվենտուսը ամրապնդեց իր դիրքերը. Իտալիայի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ուդինեզեն»ն հյուրընկալել էր «Ռոմային»: Հանդիպման արդյունքում տանտերերը 4:0 հաշվով պարտություն կրեցին:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը: Հանդիման ընթացքում գոլի հեղինակ դարձան Նիկոլա Ձանյոլոն, Քրիս Սմոլինգը, Ջաստին Կլույվերտը և Ալեկսանդր Կոլարովը:

Այս պահին Իտալիայի մրցաշարային աղյուսակում «Ռոման» 19 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում, իսկ «Ուդինեզեն»՝ 10 միավորով 14-րդ:

«Ուդինեզե» – «Ռոմա» հանդիպմանը զուգահեռ ընթանում էր նաև «Յուվենտուս» – «Ջենոա»  խաղը, որն վարատվեց 2:1 հաշվով:

«Ջենոայի» միակ գոլի հեղինակը Կրիստիան Կուամեն էր, իսկ «Յուվենտուսից» գոլերով աչքի ընկան Լեոնարդո Բոնուչին և Կրիշտիանու Ռոնալդուն

Աղյուսակում «Յուվենտուսն» այս պահին առաջինն է: Ակումբը վաստակել է 26 միավոր, իսկ «Ջենոան» 8 միավորով 17-րդն է:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ