fbpx
Սպորտ

Ռոմայի դեմ խաղին Իբրահիմովիչը չի մասնակցի

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Ա սերիայի 28-րդ տուրի «Ռոմայի» հետ կայանալիք խաղի մասին:

Մարզիչը հայտնել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի հանդիպումը:

Նա հայտնել է, որ ֆուտբոլիստը դեռ պատրաստ չէ վերադարձի և այդ պատճառով վաղը չի խաղա:

««Միլանը» խաղամակարդակով մոտ է «Ռոմային», բայց մրցաշարային աղյուսակում մենք հետ ենք նրանցից: Վաղվա խաղը 6 միավորի արժեք ունի: Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինելու, բայց մենք հաղթելու հնարավորություն ունենք, և խաղադաշտում ցույց կտանք մեր բոլոր ունակությունները: Սա հնարավորություն է, որը մենք կարող ենք օգտագործել: Սակայն Զլատանը դեռ պատրաստ չէ վերադարձի և վաղը չի խաղա»:

Այս մասին տեղեկանում ենք Goal-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ