Իտալական «Ռոման» համաձայնության եկել «Արսենալի» հետ․ Հենրիխ Մխիթարյանը մինչև Ա Սերիայի այս մրցաշրջանի ավարտը կմնա հռոմեական ակումբում։
Daily Mail-ի հաղորդմամբ՝ հայ ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը, որը լրանում է հունիսի 30-ին, կերկարաձգվի։
Ըստ աղբյուրի՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը կարող է ավարտվել այս տարվա օգոստոսի վերջին։