fbpx
Սպորտ

Ռոնալդոն բացատրել է երկրպագուներին ցույց տված տարօրինակ ժեստը

ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի խաղը կայացավ Մադրիդում և ավարտվեց 2-2 հաշվով: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Աթլետիկոյի» երկրպագուներին ցույց տված ժեստը։

Դրվագներից մեկում 34-ամյա պորտուգալացին շրջվեց դեպի տրիբունաներն ու սուլոցների արժանացավ: Ի պատասխան՝ Ռոնալդուն ցույց տվեց ժեստ՝ մի քանի անգամ ծալել-բացելով մատները:

«Ինչ էր նշանակում ժե՞ստը: Սովորեք, դուք պետք է սովորեք», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերել Mirror-ը:

Ավելի վաղ «ներքնակների» երկրպագուներն արդեն սուլել էին Ռոնալդուին իր անցյալի համար. պորտուգալացին 9 տարի պաշտպանել է «Ռեալի» գույները: 2018/19 մրցաշրջանում նույնպես «Յուվենտուսը» հանդիպել էր «Աթլետիկոյին» ՉԼ-ի շրջանակում, իսկ Կրիշտիանուին ողջ խաղի ընթացքում սուլում էին: Այն ժամանակ հարձակվողը ցույց էր տվել 5 մատները՝ ակնարկելով իր 5 հաղթանակները եվրոպական գլխավոր մրցաշարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ