Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդ Ռոնալդոն մեկնաբանել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Լիոնել Մեսսիին հանձնելը։ Նա այլ թեկնածու ուներ այդ մրցանակի համար։
«Ո՞վ էր արժանի այդ մրցանակին։ Միգուցե Վան Դեյքը։ Վիրջիլը անհավանական ֆուտբոլիստ է ու շատ լավ հանդես եկավ անցած մրցաշրջանում, այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ նա ավելի շատ էր արժանի այս մրցանակին, քան Լիոնել Մեսսին», – Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է Metro-ն։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» պաշտպան Վան Դեյքը թիմի հետ հաղթեց Չեմպիոնների Լիգան։