Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնական տիտղոսը նշելիս պատահաբար հարվածել է իր որդուն:
Միջադեպը տեղի է ունեցել «Ատալանտայի» հետ խաղի ավարտից հետո (1-1): Ռոնալդուն չեմպիոնական գավաթով լուսանկարվում էր ընտանիքի հետ, սակայն անսպասելիորեն չի կարողացել պահել այն ու դրանով հարվածել է Կրիշտիանու–կրտսերի դեմքին: