«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով իր կարիերայի ընթացքում աշխատել է ավելի քան 1 միլիարդ դոլար:
Ֆուտբոլիստը միայն 650 միլիոն դոլար ստացել է որպես աշխատավարձ, իսկ մնացած 350 միլիոն դոլարը Ռոնալդուն վաստակել է հովանավորչական պայմանագրերի շնորհիվ:
Այս մասին հայտնում է Forbes-ը: