Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը լուսանկարվել է InStyle España ամսագրի համար։
Այդ լուսանկարներից մեկը նա հրապարակել է Instagram-ի իր էջում, որը կարճ ժամանակահատվածում հավաքել է շուրջ 2,5 միլիոն հավանում։ Լուսանկարում Ջորջինան մերկ է, բայց այդ մերկությունը ծածկված է պայուսակով։
Նշենք, որ Ջորջինան ու Ռոնալդուն ունեն համատեղ մեկ երեխա։
