«Ես Ջորջինան եմ» վավերագրական սերիալի համար նկարահանվել է Ռոնալդուի 5 միլիոն ֆունտ արժողությամբ բնակարանը, որը գտնվում է Մադրիդում։
Պորտուգալացին իր ավտոտնակում ունի մի շարք մեքենաներ, որոնց արժեքը 17 մլն ֆունտ է:
Ֆիլմում ցույց է տրվում ֆուտբոլիստի մեքենաները, որոնք կայանված են ավտոտնակում։
Առնվազն 2 միլիոն ֆունտ արժե միայն Bugatti Chiron-ը: Նրա Ferrari 599 GTO-ն գնահատվում է 500,000 ֆունտ, իսկ 750,000 ֆունտ արժե McLaren Senna-ն: