Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն անկեղծացել է ու պատմել 11-ամյա ավագ որդու ցանկության մասին։
Նրա խոսքերը փոխանցում է The Sun-ը։
Ռոնալդուն ասել է, որ իր որդին համոզում է իրեն, որպեսզի մի քանի տարի էլ չավարտի կարիերան ու իրենք կարողանան միասին խաղալ նույն թիմում։
Նշենք, որ այժմ 37-ամյա Ռոնալդուի որդին «Մանչեսթերի» ակադեմիայում է։