Ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բրենթֆորդ» հանդիպման ժամանակ․ 71-րդ րոպեին փոխարինված Կրիշտիանու Ռոնալդուն այն աստիճանի է բարկացել, որ պահեստայինների նստարանին մոտ ստացած վերարկուն չի հագել ու նետել է գետնին։
Ճիշտ է, կարճ ժամանակ անց Ռոնին վերցրել ու հագել է այն։
Խաղի հետո ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է ֆուտբոլիստի հետ ու այժմ ամեն ինչ կարգին է։
Ռագնիկի խոսքերը փոխանցում է BBC-ն։
Մարզիչն ասել է, որ նորմալ է, երբ հարձակվողն ուզում է գոլ խփել։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Յունայթեդի» հանթանակով՝ 3-1 հաշվով։
Cristiano Ronaldo was not happy after being substituted for Harry Maguire 😳 pic.twitter.com/qwoXPEwlez
— ESPN FC (@ESPNFC) January 19, 2022