Երեկ Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արարողության ընթացքում Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է հաղորավարի հարցերին:
«Ես կարոտում եմ իսպանական ֆուտբոլը։ Դա տարիների պայքար էր իմ և Մեսսիի միջև, որը երկուսիս էլ ավելի հասուն ու ավելի լավը դարձրեց։ Ավարտել կարիերան Մեսսիի հետ միևնույն ժամանա՞կ։ Գիտե՞ք, վատ միտք չէ, քանի որ նա ինձնից երկու տարի փոքր է։ Սակայն ես ինձ լավ եմ զգում ու հույս ունեմ լինել այստեղ մյուս տարի, երկու տարի, երեք տարի հետո», – ասել է Ռոնալդուն։
Ֆուտբոլիստը նաև նշել է, որ չնայած երկար տարիների ծանոթությանը՝ դեռ չի ընթրել Լիոնել Մեսսիի հետ, իսկ հաղորդավարը խորհուրդ է տվել ընթրել Մոնակոյում։