«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 22-րդ տուրի շրջանակներում «Ֆիորենտինա»-ի հետ հանդիպման ժամանակ երկու անգամ անվրեպ իրականացրել է 11 մետրանոց հարվածը: Թուրինյան ակումբը հաղթանակ է տարել 3:0 հաշվով։
34-ամյա պորտուգալացին դարձել է «Յուվենտուս»-ի երկրորդ ֆուտբոլիստը, որն Իտալիայի առաջնությունում 9 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: Ավելի վաղ նման արդյունք էր գանցել Դավիդ Տրեզեգեին 2005 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
9️⃣ – @Cristiano is the 2nd Juve player to score in 9️⃣ successive Serie A matches, after David Trezeguet from October to December 2005. #JuveFiorentina #SerieA
— Gracenote Live (@GracenoteLive) February 2, 2020
Ռոնալդուն առաջնության վերջին 9 խաղում 14 գոլի հեղինակ է դարձել: Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 19 գոլի է խփել մրցաշարում․ նա լավագույն ռմբարկուների ցանկում է: Առաջատարը «Լացիո»-ի հարձակվող Չիրո Իմմոբիլեն է (23):