Ռոնալդուն արդեն այս ամառ կարող է լքել Մանչեսթեր Յունայթեդը

Ամենադիտվածներ

Կրիշտիանու Ռոնալդուն արդեն այս ամառ կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բրիտանական The Sun պարբերականքանը նշում է, որ նա չի ցանկանում կարիերայի մնացած հատվածն անցկացնել մրցանակներ չնվաճող թիմում։

Ըստ աղբյուրի՝ նրա նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում «Պարի Սեն-Ժերմենը», «Բավարիան» և, նույնիսկ, «Ռոման», որի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուի հետ պորտուգալացի ֆուտբոլիստը երկար տարիներ աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

Ենթադրվում է, որ Ռոնալդուն «Յունայթեդում» մնալու ցանկություն կհայտնի միայն այն դեպքում, երբ նրա ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի։

Նշվում է, որ առավել հավանական տարբերակ է 37-ամյա Ռոնալդուի տեղափոխությունը ՊՍԺ, որն ավելի նշմարվող ուրվագծեր կստանա, եթե Կիլիան Մբապեն այս ամառ միանա «Ռեալին»։ Շատերի կարծիքով՝ դա երկարատև մի հետաքրքիր մրցակցության արժանի հանգուցալուծում կլինի, քանի որ Մեսին և Ռոնալդուն վերջապես կդառնան ակումբակիցներ։

 

Ամենաթարմ