«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապրիլի 28-ին վերադառնալու է Իտալիա՝ Թուրին։ Ռոնալդուն մարտի 3-ին Իտալիայից տեղափոխվել էր Պորտուգալիա՝ Մադեյրա ու ինքնամեկուսացումն անցկացնում էր այնտեղ։
Վերդառնաուց հետո Ռոնալդուն երկու շաբաթ անցկացնելու է ինքնամեկուսացման մեջ։ Ֆուտբոլիստը կմարզի անհատական ծրագրով։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենթուսը» կապ է հաստատել այն բոլոր ֆուտբոլիստների հետ, ովքեր լքել են երկիրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ու կոչ արել վերադառնալ Իտալիա։
Աղբյուրը՝ Record․