Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հրաշալի ցուցանիշ է գրանցել։
Պորտուգալացին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ ու այս մրցաշրջանում խփած գնդակների թիվը անցկացրեց 10-ից։ Այսպիսով՝ ֆուտբոլիստն արդեն 17 մրցաշրջան շարունակ մեկ մրցաշրջանում խփում է 10-ից ավել գնդակ։
Այս մասին տեղեկացնում է Squawka-ն։
Նշենք, որ երեկվա գնդակը 799-րդն էր Ռոնալդուի կարիերայում։
Cristiano Ronaldo has now scored 10+ goals across all club competitions for SEVENTEEN consecutive seasons.
The longevity is incredible. 👏 pic.twitter.com/4WFDhAARl1
— Squawka (@Squawka) November 23, 2021

