Երեքշաբթի՝ հուլիսի 23-ին, Թուրինում «Յուվենտուսը», որը ներկայումս Սինգապուրում է գտնվում, անցկացրեց հերթական մարզումը «Ինտեր» -ի հետ խաղից առաջ, որը տեղի է ունենալու Չեմպիոնների միջազգային գավաթի մրցաշարում։
Մարզումների ընթացքում «Հին Սինյորայի» երկրպագուներից մեկը դուրս է եկել դաշտ, որի հետևից ոստիկանության ներկայացուցիչների մի ամբողջ խումբ դուրս եկավ։
Իրավապահներին հաջողվեց բռնել երկրպագուին, սակայն նրան անսպասելիորեն օգնության շտապեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Պորտուգալացին փորձեց ցատկել ոստիկաններից մեկի վրա, բայց արագորեն հասկանալով իր արարքի հնարավոր հետեւանքները, սկսեց կատակել` ոստիկանին պարգևելով սպիտակափայլ ժպիտը:
Ի դեպ, ոստիկանը նկատել է Ռոնալդուի մանեւրը, սակայն որեւէ գործողություն կատարելու չանցավ։
Cristiano….WTF 🤣 pic.twitter.com/pJWWzrt2Ot
— JuveFC (@juvefcdotcom) July 23, 2019