fbpx
Սպորտ

Դե Ռոսին խոսել է Միլանի նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

«Մենք կարող ենք սխալվել, բայց հավատում ենք մեր ուժերին: Տղաները հիանալի գործեցին: Նրանք այսօր արեցին առավելագույնը: Մենք շատ վստահ ու հանգիստ խաղացինք գնդակով։ Ես շատ ուրախ եմ»,- Դե Ռոսիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Հռոմում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ