fbpx
Աշխարհ

Ռոստովի մարզում անցկացվել է հայկական խորովածի առաջին փառատոնը

Ռուսաստանի Ռոստովի մարզի հայաբնակ Չալտիր գյուղում անցկացվել է խորովածի առաջին փառատոնը:

Փառատոնի մասնակիցները հյուրերի հետ կիսվում էին իրենց բաղադրատոմսերով ու տալիս խորոված պատրաստելու վարպետության դասեր:

«Դուք պետք է ձեր ողջ հոգին դնեք խորովածի պատրաստման մեջ ու կստացվի ամենահամեղ խորովածն աշխարհում»,-ասել է փառատոնի մասնակից Ռուսլան Տաշիյանը:

Փառատոնի ընթացքում կազմակերպվել էր նաև հայկական խմորեղենային անկյուն, որտեղ մասնակիցները կարող էին ճաշակել հայկական բաղադրատոմսեորվ պատրաստած թխվածքներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ