«Պորտու»-ի կիսապաշտպան Մուսա Մարեգան ռասիզմի զոհ է դարձել։ Այս անգամ ֆւտբոլիստը ռասիստական վիրավորանքների է արժանացել Պորտուգալիայի առաջնության խաղում «Վիտորյա Գիմարայեշ»-ի երկրպագուների կողմից։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարեգան դարձել է հաղթական գոլի հեղինակ:
Տանտերերի երկրպագուները սկսել են քննադատական վիրավորանքներ հնչեցնել ֆուտբոլիստի հասցեին, ինչից հետո Մարեգան դիմել է մրցավարին ու վիճել նրա հետ՝ դեղին քարտ ստանալով:
Մարեգան գոհ չի մնացել մրցավարի գործողություններից՝ լքելով դաշտը:
Marega abandona o relvado no D. Afonso Henriques contra a vontade de colegas e equipa técnica#LigaNOS #VSCFCP
🎥⏱ https://t.co/q8tCRvjMxS pic.twitter.com/vRd7LfTtme— VSPORTS (@vsports_pt) February 16, 2020