fbpx
Տնտեսություն

Հաջողակ բիզնես, առաջին քայլեր, ոլորտի խնդիրները․ պարզաբանում է Ռուբեն Օսիպյանը

Բիզնես-հարցազրույց «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցացիայի» նախագահ Ռուբեն Օսիպյանի հետ։

Բիզնես ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք տեսնում, ինչի՞ն է ձգտում հայ հասարակությունը։

Եթե խոսքը փոքր և միջին բիզնեսի մասին է, ապա իմ կարծիքով հայկական բիզնեսը կառուցվածքային շատ խոշոր փոփոխությունների եզրին է կանգնած, որը կախված է տեխնոլոգիական փոփոխությունների, տրենդների հետ։ Եթե պատմականորեն դիտարկենք, Հայաստանում բիզնես մշակույթը սկսվեց, երբ ՀՀ-ը հիմնադրվեց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Բիզնեսով զբաղվում էին «ցեխավիկ» կոչվող մարդիկ, ովքեր թաքուն բիզնես էին անում։ Ըստ էության, այդ մարդիկ ունեին ձեռնարկատիրական ջիղ, բայց չունեին բիզնես վարելու հմտություններ։ Այսօր տեղի է ունենում այդ սերդնի փոփոխությունը․ գալիս են նոր ինֆորմացիոն բիզնեսները։ Տեղի է ունենում նաև տեխնոլոգիական փոփոխություններ, մարդիկ ներդնում են ինովացիաներ, ավտոմատացում։ Այս ամենի հետ մեկտեղ փոքր և մեծ բիզնեսների մեծ մասը մրցունակ չեն, բավարար շահույթ չեն ստանում, դրա պատճառով չեն կարողանում ներդրում անել բիզնեսի արդիականության և արտադրողականության աճի մեջ։ Իմ կարծիքով, եթե այդ բիզնեսներում փոփոխություն չլինի, նրանք դուրս կգան և փոխարինելու կգան ավելի մրցունակ բիզնեսները։

Կառույցը վերլուծում է բիզնեսին խոչընդոտող խնդիրները, դրանց ազդեցությունը բիզնեսի վրա, որո՞նք են այն հիմնական խոչընդոտները, որ կարող են ազդել բիզնեսի վրա։

Բիզնես խոչընդոտները կապված է բիզնեսի մասնավոր և պետական սեկտորների երկխոսության հետ․ երկուսն էլ թերանում են։ Մեր բիզնեսների մեծ մասը կենտրոնացած է հայկական ներքին շուկայի վրա, որը խիստ սահմանափակ է։ Շուկան ինքն իրենով եկամուտ ստեղծելու մեծ հնարավորություններ չունի, հետևաբար թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտոներները պետք է միջոցներ ձեռնարկեն արտասահմանյան շուկաները ավելի հասանելի դարձնելու համար։ Մյուս կարևոր խնդիրը ֆինանսների հասանելիության հարցն է, բիզնեսները պետք է կարողանան արդիականացնել այն։ Բիզնեսն ինքն իրենով պատրաստ չէ ներգրավել միջոցներ, օրինակ՝ շատերը պատրաստ չեն իրենց բիզնեսի մասը տալ արտասահմանյան ներդրողներին, չունեն ֆինանսական հաշվետվություններ, չեն կարողանում թափանցիկություն ապահովել, ինչպես նաև շատ դեպքերում կենսունակ չեն։

Հայաստանը կորցնում է միջոցներ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները ակտիվ և նախաձեռնողական չեն իրենց վստահված տարածքներում բիզնեսի զարգացման խնդրիները լուծելու համար։
Պետք է ստեղծվեն ծրագրեր, որոնք ուղղված կլինի թե՛ տեղական ինքնակառավարման մամինների մարդկային ռեսուրսների զարգացման հարցերին, թե՛ տրվեն մոտիվացիոն գործիքներ, լիազորություններ, լծակներ, ստեղծել հաշվետվությունների և թիրախային ցուցանիշների համակարգ, որով հնարավոր կլինի հասկանալ՝ արդյո՞ք տվյալ համայնքը արդյունավետ է աշխատել և պլանով սահմանված ցուցանիշներ ապահովել է, թե՝ ոչ։ Շրջագայելով Հայաստանում՝ մենք տեսնում ենք, թե ինչքան հողատարածքներ չեն օգտագործվում գյուղատնտեսության համար, ինչքան փլատակների վերածված գործարանային տարածքներ կան։ ՏԻՄ-երի կողմից արված գործողությունները կարող են բերել թե՛ Սփյուռքից ներդրումների, թե՛ ՀՀ-ում բիզնեսի զարգացմանը։

Ինչպե՞ս ստեղծել հաջողակ բիզնես, ըստ ձեզ՝ որո՞նք են առաջին քայլերը։

Հաջողակ բիզնես ստեղծելու առաջին քայլերը ձեռնարկատերերի քանակն է․ պետք է ստեղծենք ձեռնարկատերեր։ Միջոց գտնելը խնդիր չէ, խնդիրը ձեռնարկատերերի պակասն է։ Իմ կարծիքով, կարևոր է շուկայի հասանելիության խնդիրը, պետության հետ համագործակցելու ենթակառուցվածքը, պետական համակարգը պետք է լինի արագ արձագանքող։ Եթե չլինեն հմուտ աշխատակիցներ, շատ դժվար կլինի մրցունակ բիզնես ստեղծելը։

Ո՞ր բիզնեսն է, որ այսօր շահութաբեր է Հայաստանում։

Եթե դիտարկենք վիճակագրական ցուցանիշները, առավել շահութաբեր կարող են համարվել IT ոլորտը, բանկային-ֆինանսական ոլորտը, առողջապահությունը, արդյունաբերությունը։ Եթե միջինացված դիտարկենք, քիչ շահութաբեր է առևտրի ոլորտը, որը հիմնավորվում է նրանով, որ կենտրոնացած է ներքին շուկայի վրա։

Մեր բիզնեսները աչքատող են անում մարդկային կապիտալի կառավարումը, մարդկային կապիտալի կառավարում չի արվում, պարզպապես անձանակազմի վերաբերյալ ադմինիստրատիվ հարցն է լուծվում։ Համաշխարհային հաջողակ ընկերությունները, օրինակ՝ «Netflix»-ը իր հաջողության մեխը դնում է մարդկային կապիտալի զարգացման վրա։ Ըստ «Ամերիա» ընկերության արված հետազորտության, անձնակազմի վերապատրաստման վրա կատարվող ծախսերի գծով ներդրումների չափանիշներով անձնակազմի վերապատրաստումը չորրորդ տեղում է։ Դա ցույց է տալիս, որ ընկերությունները չեն կառավարում իրենց անձակազմի մոտիվացիան։

Ո՞ր բիզնեսը Հայաստանում պոտենցիալ չունի զարգանալու։

Իմ կարծիքով, Հայաստանի ապագան պետք է հիմնված լինի ստեղծարար, գիտատար բիզնեսների վրա, օրինակ՝ արհեստական բանականությամբ օժտած լուծումների մշակում, մեծ տվյալների հիման վրա մշակված լուծումներ, խորհրդակատվական ծառայություներ։ Հայաստանում ապագա չունեն այն բիզնեսները, որոնք հենված են ֆիզիկական ռեսուրսի վրա և քիչ է լրացուցիչ նոր արժեքը, օրինակ՝ շինարարություն, մարդու անմիջական միջամտությամբ գյուղատնտեսական աշխատանքները։ Եթե այդ երկու ոլորտներում ներդրվի ռոբոտացում, ապա այստեղ Հայաստանը մեծ ասելիք ունի։

Կա՞ն միֆեր բիզնեսի հետ կապված, որ դուք մերժում եք։

«Ամերիա» ընկերությունը իրականացրել էր ձեռնարկատիրության գլոբալ մոնիտորինգի հաշվետվություն։ Ըստ տվյալների, հայերի մեծ մասը համարում է, որ իրենք ստեղծարար են, կարող են բիզնես անել և ունեն դրա համար գիտելիք և հմտություն, միաժամանակ մեծ մասը չի տեսնում հնարավորություններ բիզնես վարելու համար։ Խնդրահարույց կարծրատիպերը գալիս են սովետական միության տարիներից և մինչ այսօր այդ կարծրատիպերը գործում են։ Եթե մեր բիզնեսները արդյունավետ լինեն, մեր էկոնոմիկան նույնպես արդյունավետ կլինի։ Հայերը վախենում են անհաջողությունից, այլոց կարծիքներից, որ իրենց անհաջողակ կանվանեն։ Մենք պետք է մեր ընտանիքներում դաստիարականեք մեր երեխաներին՝ ասելով, որ պետք չէ վախենալ անհաջողություններից, պետք է միշտ ձգտել ստեղծագործել, ինքնաարտահայտվել և հասնել հաջողության։

Հեղինակ՝ Հովեյան Վիկտորյա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ