ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի և Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ:
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: Քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը:
Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական համագործակցության խթանման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նախագահը ֆրանսիացի գործընկերներին հրավիրել է Հայաստան: