Հասարակություն

Ռուբինյանց փողոցում բախվել են մեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 11-ին, ժամը 00։47-ին ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corola» (վարորդ՝ Կարեն Հ․) և «Nissan Bluebird» (վարորդ՝ Նարեկ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ շտապօգնության աշխատակիցները Նարեկ Խ․-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սարգիս Հ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել;

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների դեպքի վայր հասնելը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ