Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր Facebook-ի էջում գրել է.
Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը: Նախկինում մահացու ելքով մի շարք վթարների պատճառ դարձած այս անցումն այսուհետև կկարգավորվի հետիոտների կողմից:
Ամիսներ առաջ այստեղ կառուցված արգելաթումբը կհանվի մի քանի օրից։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով առաջիկա մի քանի օրերին տեղում հսկողություն կիրականացնի Ճանապարհային ոստիկանության կարգախումբը:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216314119711363&id=1405208089