Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ տարհանում է իրականացվում Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնից։
Այս լուրը հաստատել են ԱԻՆ-ից։
Նախարարությունից նշում են, որ այսօր՝ ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլի» տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Նշվում է, որ փրկարարներն ու ոստիկանները առևտրի կենտրոնից մոտ 1000 քաղաքացու են տարհանել։