Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով:
Երկրի Վճռաբեկ դատարանը հրաժարվել է բավարարել Լիվիու Դրագնեի բողոքը, և Դրագնեն, որը ներկայումս խորհրդարանի ստորին պալատի նախագահն է, առաջիկա տարիները փաստորեն կանցկացնի ճաղերի ետևում:
Ի դեպ՝ կոռուպցիոն մեղադրանքները պատճառ դարձան, որ Դրագնեն չկարողացավ ընտրվել Ռումինիայի վարչապետ, երբ 2016 թվականին նրա գլխավորած քաղաքական ուժը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում: