Ժամանց

Ինստապոեմների թագուհի. Ռուպի Քաուր

Ռուպի Քաուրը բանաստեղծ և նկարչուհի է։ Նրա գործերը փոթորկային արագությամբ գրավեցին աշխարհը և նա անմիջապես հայտնի դարձավ Ինստագրամում: Այս մասին հայտնում է readpoetry.com կայքը:

Նրա երկրորդ գիրքը՝ «Արևը և իր ծաղիկները» ակնթարթորեն դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Այս գրքին նախորդող «Կաթ և մեղր» գիրքն էլ մեծ հաջողության է հասել աշխարհով մեկ։

Ռուպին իր աշխատանքները ընկալում է որպես տարբեր տեսիլքների արտացոլանք։ Իր սրտում նա հավերժ մնալու է նվիրված արվեստին։ Երբ նա հինգ տարեկան էր մայրը նրա ձեռքը վրձին էր տվել և ասել, որ նկարի այն, ինչ իր սիրտն է ցանկանում: Կարելի է ասել այդ օրվանից հետո Ռուպին չի դադարել արվեստով զբաղվել։ Տասնյոթ տարեկան հասակում Ռուպին առաջին անգամ ի ցույց դրեց իր արվեստը open mic միջոցառման ընթացքում (բաց միկրոֆոնի երեկո) և այդ ակնթարթից ի վեր սիրահարվեց կատարողահան պոեզիային։

Ռուպին իր գործերում անդրադառնում է տարբեր թեմաների՝ սիրո, կորստի, բուժման, կանացիության, գաղթի, բռնության և հեղափոխության։

Նա ինչ որ տեղ հեքիաթասաց է և ժամանակագիր՝ իր համայնքի և պատմության մասին պատմողը։  Նրա գործերում կա պարզություն և նրբանկատություն, որոնց շնորհիվ էլ դրանք տեղ են գտել բազմաթիվ ընթերցողների սրտում։

Այս կախարդությունը յուրահատուկ ձևով զգացվում է նրա կատարումների ժամանակ։ Այդ ներկայացումները լի են արվեստով, երաժշտական մեջբերումներով, պոեզիայով և թատրոնով։

Ռուպին հույս ունի շարունակել իր գեղարվեստական ուսումնասիրությունները արվեստի և պոեզիայի միջոցով՝ որոնելու կյանքն ապրելու և հասկանալու ավելի լավ ձևեր։

Աննա Մարտիրոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ