«Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի մասնակից Յանա Դանկովան ծեծի է ենթարկել և վիրավորել տաքսու վարորդին, քանի որ վերջինս հրաժարվել է իրեն նշված վայր հասցնել։ Այս մասին հաղորդում է Известия-ն:
Տեսանյութը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում, արվել է վարորդի կողմից: Կադրերում երևում է, թե ինչպես է Դանկովան, որը նաև ֆիթնես-մարզիչ է, հարվածում տղամարդուն և բղավում. «Տա՛ր ինձ, ինձ մարդիկ սպասում են»:
Բացի դրանից՝ նա վարորդին սպառնում է, որ «շուտով այդտեղ մարդիկ կգան»: Վարորդն ի պատասխան հանդարտություն է պահպանում և ուղևորին ասում, որ նրան տեղ չի հասցնելու:
Որոշ տեղեկություններով՝ կինը տաքսի էր կանչել մոսկովյան ֆիթնես կենտրոններից մեկը գնալու համար: Սկանդալն առաջացել է պատվերի բարձրացված սակագնի պատճառով: Վարորդը Յանային երկար սպասել է, և այդ 8 րոպեների ընթացքում պատվերի ընդհանուր գումարին ավելացել է ևս 57 ռուբլի: Ուղևորն այդ հանգամանքից սաստիկ բարկացրել է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։