Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին, ժամը 14.00-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով . ապրիլի 25-ից հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Ջնդի Ա.-ին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։