Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին առաջիկայում Վրաստան այցելություն չկազմակերպել, քանի դեռ այնտեղ չի կարգավորվել վիճակը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ ռուս զբոսաշրջիկները ավելի լավ է ռիսկի չդիմեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:
«Թող սկզբում վրացական իշխանությունները կարգավորեն ստեղծված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ: