fbpx
Ժամանց

Ռուսական հայտնի ապրանքանիշը 80-ականների կուլտային ֆիլմից սվիտեր է թողարկել

Ռուսական Lesyanebo ապրանքանիշը սվիտեր է թողարկել, որի վրա առկա է 1980-ականների խորհրդային «Կառնավալ» ֆիլմից հայտնի արտահայտությունը։ Այս մասին ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնել են Instagram-յան էջում։

Սեւ-սպիտակ բլուզի վրա կապույտ գույնով առկա է հետեւյալ գրությունը` Позвони мне, позвони՝ «Զանգիր ինձ, զանգիր» (երգի անունը, որը «Կառնավալ» ֆիլմում կատարում էր խորհրդային դերասանուհի Իրինա Մուրավյովան, ով մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն), հաղորդում է Lenta.ru-ն։  

 

https://www.instagram.com/p/B0QT1xsoBHr/?utm_source=ig_embed

Ապրանքանիշի հաճախորդները հիացած են աշնանային հավաքածույով։

 «Միայն նայեք այս գլուխգործոցին»,- գովել է օգտատերերից մեկը։ 

«Ինձ շատ է դուր գալիս»,- հիացել է մյուսը։  «Իսկ ես մտածում էի, թե էլ որտեղ կարելի է գումար ծախսել»,- կատակել է մեկ այլ օգտատեր։

Սվիտերը Lesyanebo-ի խանութում հասանելի է 34 հազար ռուբլիով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ