Ռուսական քարոզչության ազդեցությունը վերացնելը ազգային անվտանգության հարց է․ Դավիթ Ֆիդանյան

Հրապարակող՝

Որևէ խղճի խայթ չպետք է լինի գողական բարքերի հանդեպ․ Դավիթ Ֆիդանյան

Ամենադիտվածներ

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Համաշխարհային այս արհավիրքի կոնտեքստում մեր պետականության համար այս օրերին մեկ բան աներկբա է: Հայաստանի հասարակության մի ստվար զանգված ուղղակիորեն պատրաստ չէ գլոբալ առումով այսպիսի մարտահրավերներին: Շատ պարզ պատճառով: Հասարակության այդ հատվածը ունենալով ցածր կրթական ցենզ՝ հեշտությամբ տրվում է մանիպուլյացիոն հոսանքներին: Ընդորում այս մանիպուլյացիոն հոսանքները Հայաստանի պարագայում, որպես կանոն ունեն ռուսական ծագում և հակաարևմտյան քարոզչական շեշտադրումներ:

Այդ իսկ պատճառով շատերը ուղղակիորեն անլուրջ են վերաբերվում վիրուսին: Այդ իսկ պատճառով շատերը հավատում են, որ իբրև այս ամենը կեղծ է: Հավատում են, որ աշխարհում թվերը կեղծված են իբրև: Էլ չնշեմ նաև Գեյթսի, Մասոնների, ռեպտելիոդների կողմից ղեկավարվող ամերիկացիների և նմանատիպ բազմաթիվ ցնդաբանությունների մասին:

Վերոգրյալից ելնելով պետք է նշել, որ մեր պետականությունը որպես էդպիսին շատ կարևոր մարտահրավերի առջև է կանգնած: Պատկան մարմինները որոնք արդեն իսկ թերացել են շատ հարցերում՝ պետք է հստակ հասկանան, որ ապագայում Հայաստանում հասարակության մեդիագրագիտության բարձրացման ինչպես նաև ռուսական քարոզչական գործիքների ազդեցությունը վերացնելու գործընթացը շատ կարևոր է: Սա առանց չափազանցության ազգային անվտանգության հարց է»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3023059667743287

Ամենաթարմ