Ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների 3 արձակման կայանքները ենթադրաբար տեղակայվել են Անկարայից ոչ հեռու տեղակայված թուրքական «Մյուրթեդ» ավիաբազայում: Այս մասին են վկայում օգոստոսի 29-ին արված արբանյակային լուսանկարները, որոնք սեպտեմբերի 3-ին հրապարակվել են իսրայելյան ISI ընկերության թվիթերյան էջում:
Լուսանկարներին կից մեկնաբանությունը հավաստում է, որ S-400 համալիրների ռադարները աշխատանքային ռեժիմում են, չնայած այն հանգամանքին, որ արձակման կայանքները դեռևս լիցքավորված չեն:
Ըստ կազմակերպության ենթադրությունների՝ նախքան դրանց լիարժեք գործարկումը թուրք զինվորականները փորձարկում են S-400 զենիթահրթիռային համալիրները:
Նշենք, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալի պատճառ է դարձել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը հետևանքներով է սպառնացել:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև S-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
#Breaking: for the #first time observed, the recently arrived from #Russia to #Turkey #S400 is in operational mode and deployed in #Ankara.#ISI #IMINT #VISINT #intelligence pic.twitter.com/YqNyym6FO7
— ImageSat Intl. (@ImageSatIntl) September 3, 2019