Ռուսական զինված ուժերի հատուկ սուզանավի փրկությանը մասնակցած, սուզանավում զոհված նավաստիները երկրի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են Ռուսաստանի բարձրագույն պարգևներով։
Նավաստիներից 4-ը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Զոհված մյուս նավաստիները պարգևատրվել են «Արիության շքանշանով»։ Նավաստիների անունները հրապարակվել են ՌԴ նախագահի կայքում։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հրդեհ էր բռնկվել սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի ունեցած սկսված հրդեհից հետո անձնակազմը դուրս է հանել այնտեղ գտնվող քաղաքացիական անձին։ Դրանից հետո զինվորականներն իրենց կողպել են հրդեհված սրահում՝ մյուսներին չվնասելու և հրդեհը մարելու համար։